Հասարակություն

Կադաստրը համագործակցում է բուհերի հետ. ուսանողները աշխատանք ունենալու հնարավորություն կունենան

hasmikdilanyan

Չորս պետական բուհ և պետական մի մարմին համատեղ  համագործակցության հուշագիր են այսօր ստորագրել, որով ԵՊՀ-ի, տնտեսագիտական, ագրարային ու ճարտարապետության և շինարարության  համալսարանների ուսանողներն այսուհետ կարող են կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտի Ուսումնամեթոդական կենտրոնում ոչ միայն պրակտիկա անցնել, այլ նաև բուհն ավարտելուց հետո  աշխատանքի  տեղավորվել։ Բացի այդ՝ հուշագրով նախատեսվում է Կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ՝ համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ  մշակել ուսումնական պլաններ, անցկացնեռլ ուսումնական ու արտադրական պրակտիկաներ:

Պաշտոնական ու ոչ պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում գործազուրկների գերակշիռ մասը երիտասարդներն են: Նրանց մեջ շատ են նաև պետական ու մասնավոր բուհերի շրջանավարտները: Գործատուները շատ հաճախ են դժգոհում, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները  ուսանողներին համապատասխան գիտելիքներ չեն տալիս, և հենց այս պատճառով է , որ նրանք մասնագետների սահուն սերնդափոխություն չեն կարողանում կատարել:

Խնդիրն առկա է  և պետական կառույցներում, և մասնավոր հատվածում: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտի նախագահ Մարտին Սարգսյանը նույնպես խոսոտվանում է. «Այսօր Կադաստրի պետական կոմիտեն կադրերի հետ կապված խնդիրներ ունի, հատկապես ռեգիստրների, նաև արխիվի աշխատողների  ու այդ ամենը նաև մարզերում է առկա»:

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս աշխատաշուկայի պահանջները հասկանալու, ինչպես նաև կրթության որակը բարելավելու  համար կարևորում է գործատուների կարծիքը:  Կրթության որակի պահանջարկը   կրկին աշխատաշուկան է ձևավորում:

«Ցանկացած համագործակցություն գործատուի հետ շատ կարևոր է: Եթե գործատուն կապի մեջ է, և վերջում պետք է շրջանավարտին աշխատանքի ընդունի, ապա ինքը ամենալավ սովորողին կընդունի աշխատանքի: Դա մուլտիպլիկացիայի էֆեկտ կստեղծի: Եթե ուսանողը գիտի,որ ինքը վերջում աշխատանքի է անցնելու, նա ավելի լավ կսովորի»,- ասում է Աթոյանը։

Թե ինչպես մյուս կառույցները  կլուծվեն կադրերի հարցը, դեռ պարզ չէ, հստակ է, թե ինչպես այդ հարցը կլուծի  կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Կոմիտեի  Ուսումնամեթոդական կենտրոնում այսօր կնքված համագոծակցության հուշագրով ԵՊՀ-ի, տնտեսագիտական, ագրարային ու ճարտարապետության և շինարարության  համալսարանների ուսանողներն այսուհետ  ոչ միայն պրակտիկա կանցնեն , այլ նաև բուհն ավարտելուց հետո աշխատանք ունենալու ռեալ հնարավորություն կունենան:

Ցուցադրել ավելի
Back to top button