Հասարակություն

Ենոքյանի խափանման միջոցը փոխելու ստորագրությունները մարդասիրական քայլ է, ասում է ԲՀԿ մամուլի քարտուղարը

karenghazaryan

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանի կալանավորման հարցին: Գործարարին մեղադրում են սպանություն նախապատրաստելու մեջ։

«Ես իրավաբան չեմ ու չեմ կարող իրավական գնահատական տալ, իսկ հարցի բարոյական մասի հետ կապված ասեմ, որ երեկ տեղի է ունեցել ստորագրահավաք։ Պատգամավորները դիմել են գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը փոխելու համար: Կարծում եմ,  դա զուտ մարդասիրական ցանկություններից ելնելով է արված, քանի որ տիկին Ենոքյանը 73 տարեկան կին է և նրա առողջականի հետ կապված պատգամավորները գնացել են նման քայլի: Բայց ինչ վերաբերում է կոնկրետ գործին՝ եթե իրավապահ մարմինները որոշակի գործառույթներ են իրականացնում եւ կազմակերպում, քաղաքական գործիչները, ես կարծում եմ, ճիշտ չի, որ խառնվեն իրավական գործընթացներին»,- նշել է Բաբայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button