ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունում դժգոհ են Save the children- ի զեկույցից

sonahakobyanhasmikdilanyan

Միջազգային «Փրկեք երեխաներին/Save the Children» կազմակերպությունը հրապարակել է 16-րդ ամենամյա զեկույցը, որը մեծ իրարանցում է առաջացրել ՀՀ առողջապահության նախարարությունում: Ըստ այդ զեկույցի, որը նեկայացնում է  մայրերի համար ամենաբարենպաստ երկրների ցանկը, Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը։ Հարեւան Վրաստանը 86- րդ, Ադրբեջանը՝ 90- րդ տեղում են։ Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը նշում է, որ տվյալ աղյուսակը կազմվել է սխալ մեթոդաբանությամբ և բացարձակապես անտրամաբանական է:

«Փրկեք երեխաներին» կազմակերպությունը բացատրելով իրենց կողմից կատարված ուսումնասիրությւոնը և հիմք հանդիսացող չափանիշերը, նշել է, որ այս տարվա զեկույցն ուղղված է սոցիալական անարդարությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button