Սպորտ

Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի մեկնարկը՝ այսօր

arammanukyan
Բելառուսի մայրաքաղաք Մինկսում այսօր  կմեկնարկի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն  նաև հայ բռնցքամարտիկները: Մինսկում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Վիկտոր Լիվենցևի անվան մրցաշարին կմասնակցեն նաև Բելոռուսիայի, Վրաստանի Ղազախստանի, Լիտվիայի Մոլդովիայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի մարզիկները:

Ցուցադրել ավելի
Back to top button