Քաղաքական

Ռուսաստանը ողջունում է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի Մոսկվա այցելելու որոշումը

ՄԱԿ-ում  Ռուսաստանի  մշտական  ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ պետք է արժանին մատուցել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: «Չնայած նրա նկատմամբ բանեցրած ճնշումներին՝ գլխավոր քարտուղարը կայացրեց ճիշտ, սկզբունքային որոշում՝ չհրաժարվելով մայիսի 9-ին Մոկվայում Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցությունից»,- ասել է Չուրկինը։

Բան Կի Մունի Ռուսաստան մեկնելու որոշման մասին հայտնել էր նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվայում  կհանդիպի Ռուաստանի նախագահի հետ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ մայիսի 9-ի տոնական միջոցառումներին մասնակցելու են  առնվազն 25 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի առաջնորդ Միլոշ Զեմանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:Մայիսի 9-ին Մոսկվայում է լինելու նաև Հայաստանի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button