Միջազգային

ՌԴ-ն ցանկանում է ընդլայնել զենքի մատակարարումները Թուրքիա

marlenahovsepyan
Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել զենքի մատակարարումները Թուրքիա: Ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ»  ընկերության ղեկավար Անատոլի Աքսյոնովը հայտնել է, որ այժմ ակտիվ աշխատանք է իրականացվում ռուսական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Թուրքիա մատակարարելու ուղղությամբ:

Աքսյոնովը հայտարարությունը հնչեցրել է Ստամբուլում, որտեղ այսօր մեկնարկել է պաշտպանական արդյունավերության IDEF-2015 միջազգային ցուցահանդեսը: Պաշտոնյան նշել է, որ Անկարայի հետ ռազմական ոլրտում համագործակցության մյուս կարևոր ուղղությունը գիտատեխնիկականն է: Ստամբուլի ցուցահանդեսի շրջանակներում ռուսական կողմը նաև առաջարկելու է Թուրքիային  արդեն մատակարրված զինատեսակների արդիականացման վերաբերյալ ծրագրեր:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը նույն ցուցահանդեսի շրջանակներում իր ելույթում հայտարարել է, որ Անկարան մինչև 2023 թվականը մտադիր է ընհանրապես հրաժարվել այլ երկների արտադրության զենքի ներմուծումից, նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ սպառազինությունների  արտադրական շուկա:

Ցուցադրել ավելի
Back to top button