ԿարևորՀասարակություն

Մշակութային օջախ եւ դասական լրատվամիջոց. Արմեն Ամիրյանը՝ Հանրային ռադիոյի մասին

arminegevorgyan
1895 թվականին ռադիոյի ստեղծումով մեր կյանքում շատ բան փոխվեց: Հայաստանում ռադիոն ստեղծվեց 1926 թվականին, այսօր Հանրային Ռադիոն 89 տարեկան է: Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը՝ Մամուլի միջազգային օրվա և Ռադիոյի միջազգային օրվան ընդառաջ շնորհավորելով բոլոր լրագրողներին՝ շեշտեց, որ մեր երկրում Հանրային ռադիոն ե՛ւ մշակութային օջախ է, ե՛ւ դասական լրատվամիջոց:

 

 

Արմեն Ամիրյանը համաձայն չէ լրագրողի այն դիտարակման հետ, թե հեռուստատեսության   ստեղծմումից հետո ռադիոն կորցրեց իր դերն նու նշանակությունը, և այսօր էլ նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում ռադիոն արդեն հին է համարվում:

«Մի՞թե Չարենցը, Թումանյանը կամ Հրաչյա Ներսիսյանի ձայնը հին է: Իսկ տեխնիկական առումով ռադիոն շատ ավելի հասանելի է հանրությանը»:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը նշում է, որ ռադիոն որդեգրել է բոլոր ժամանակակից և հնարավոր միջոցները` ունկնդիրներին և ընթերցողներին հասանելի լինելու համար, դրանք սոցիալական ցանցերն են, բջջային հավելումները, ինտերնետային տարբերակը:

Նկատենք, որ Հանրային Ռադիոն հեռարձակվում է 14 լեզուներով` այդ թվում  ադրբեջաներեն ու թուրքերեն: Արմեն Ամիրյանի խոսքով՝ այս լեզուներով հեռարձակվող հաղորդումները բնական գործընթաց են, քանի որ ցանկացած հակամարտության մեջ գտնվող երկիր` հարևան պետություններին  փոխանցելու պատգամ ունի: Արմեն Ամիրյանն ասում է, որ այսօր աշխատանքներ պետք է  իրականացնեն, որ Արցախի հանրապետությունում FM տիրույթները ամբողջովին ծածկվեն երևանյան ռադիոների թողարկումներով, որպեսզի հարևան երկրի ազդանշանները լսելի չլինեն Արցախի տարածքում:

«Վերջերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ փորձեցինք ինչ-որ լուծում գտնել, որպեսզի կարողանանք երկու տարբեր հաճախականությունների զատել՝ Արցախի Հանրային ռադիոն դարձնել 24 ժամ, միևնույն ժամանակ 24 ժամ հեռարձակվի նաև Հանրային ռադիոն: Շարունակելու եմ այս խնդրով զբաղվել, որևէ ադրբեջանական ռադիոկայան չլսվի ԼՂՀ տարածքում»:

Նկատենք, որ այդ խնդիրը առկա է նաև Հայաստանի սահամանմերձ բնակավայրերում, ինչը, իհարկե, մտածված քայլ է համարում Արմեն Ամիրյանը:

«Երբ շրջում ենք սահմանամերձ շրջաններով՝ տեսնում ենք, որ թուրքական, ադրբեջանական, իրանական ռադիոկայաններն անարգել հասնում են մեր տարածք: Պատճառն այն է, որ հարևան երկրները չեն պահպանում միջազգային կոնվենցիաները և հեռարձակման հզորությունները շատ ավելի բարձր են դնում, քան սահմանված է: Նույն ճանապարհով մենք պետք է շարժվենք, եթե դիմացինն անօրեն է, մենք էլ պետք է հզորությունները շատացնենք: Մենք իրավասություն ունենք այս հարցը բարձրացնելու, բայց խնդրով պետք է զբաղվեն պատկան մարմինները»:

Ցուցադրել ավելի
Back to top button