Հասարակություն

Հատուկ հայտարարություններ՝ ԱԺ արտահերթ նիստում

lenabadeyan
ԱԺ-ում արտահերթ նիստի մեկնարկից անմիջապես հետո հնչել է երկու հատուկ հայտարարություն: Առաջինը նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի ձերբակալության վերաբերյալ էր: Հիշեցնենք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանը երեկ  կանչվել է հարցաքննության, որից անմիջապես հետո սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է: Գոհար Ենոքյանը կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ոստիկանությանը նման  հաղորդում է տվել  Կարո Կարապետյանը:

Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

Նշենք, որ Կարո ԿարապետյանըԱԺ պատգամավոր է: Նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական համանուն խմբակցության անդամ էր, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո դուրս է եկել եւ կուսակցությունից, եւ խմբակցությունից:  Ձերբակալվածների պահման վայրում գտնվող Ենոքյանին երեկ այցելել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինը տեսակցությունից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ Գոհար Ենոքյանը բավականին բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր կոչով դիմել է Աժ-ի պատգամավորներին՝ միանալ ԲՀԿ ստորագրահավաքին՝ փոխելու Գոհար Ենոքյանի խափանման միջոց կանալքը:

«Հնարավորինս շուտ 73-ամյա առողջական վատ վիճակում գտնվող Գոհար Ենոքյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Ես վստահ եմ, որ Գոհար Ենոքյանը ազատության մեջ լինելով՝ հանրային որեւէ վտանգ չի ներկայացնելու մեր «փառահեղ» արդարադատության համար իրենց արդարադատ վճիռը կայացնելու»:

Մեկ այլ կոչով հանդես է եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով անհրաժեշտ համարում ընդմիջմանը հավաքվել Աժ-ի նախագահի աշխատասենյակում, քննարկել եւ լուծում գտնել Սիրիայում ծավալվող պատերազմում մեր հայրենակիցներին վերաբերող խնդիրների շուրջ:

«Սիրիայում, Հալեպում ստեղծվել է շատ ծանր վիճակ հայ բնակչության համար: 20-30 հազար հայեր այսօր կանգնած են ֆիզիկական ոչնչացման եզրին՝ այնտեղ տեղի ունեցող մարտական գործողությունների պատճառով: Մենք ունենք որոշակի առաջարկներ այս իրավիճակում Աժ-ի գործողությունների վերաբերյալ: Սա հրատապ հարց է»:

Նշված երկու հայտարարություններին Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը որեւէ կերպ չի արձագանքել: Փոխարենը քվեարկության է դրել նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված միջազգային երեք պայմանագրերը։  Դրանց վարկերի մասին են: Երեք պայմանագիրն էլ քվեարկությամբ վավերացվել է՝ որոշակի վերապահումներով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button