Քաղաքական

Հայաստանին կոչ են անում միանալ Միջազգային քրեական դատարանին

«Միջազգային քրեական դատարանի համար» կոալիցիան այսօր հրապարակած հայտարարության մեջ Հայաստանին կոչ է անում Սահմանադրական բարեփոխումների իրականացնելով՝ արագացնել Հռոմի կանոնադրության վավերացումը։

Հայաստանը 1999թ.-ին ստորագրել է Հռոմի կանոնադրությունը, սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը 2004թ.-ին որոշում է կայացրել, որ այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

«Հայաստանը կարող է իր հարգանքի տուրքը մատուցել նախկինում կատարված վայրագությունների զոհերի հիշատակին և ապահովել ապագա սերունդների պաշտպանությունը օրենքի գերակայության միջոցով` միանալով Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)»,- ասված է «Միջազգային քրեական դատարանի համար» կոալիցիայի հայտարարության մեջ։

Կոալիցիան կոչ է անում պետություններին վավերացնել Հռոմի կանոնադրությունը, որի հիման վրա ստեղծվել է միակ մշտական հիմունքներով գործող միջազգային դատարանը։ Այն իրավասու է քրեական արդարադատություն իրականացնել ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանին այս շաբաթ ուղարկված նամակում կոալիցիան կոչ է անում Հայաստանին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` միանալու ՄՔԴ-ի 123 այլ պետություններին և աջակցել վերջ դնելու անպատժելիությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button