Միջազգային

Բաքուն Վաշինգոտնից պարզաբանումներ է պահանջում

Պաշտոնական Բաքուն Վաշինգտոնից պարզաբանումներ է պահանջում. «Ակնկալում ենք, որ ամերիկյան վարչակազմը պարզություն կմտցնի պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցների կողմից հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելու հարցում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ամերիկյան քարոզչական ծրագրի նպատակն իր երկրի հասարակական եւ քաղաքական  անդորրը խաթարելն է:

Մամեդյարովի խոսքով՝ ամերիկյան պաշտոնական կառույցների հետ սերտորեն աշխատող  և բյուջեից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարն օգտագործում են սեփական նպատակներին հասնելու համար՝ ծավալելով հակաադրբեջանական գործունեություն։ «Այդ անձինք սերտորեն կապված են հայկական լոբբի հետ»,- նշում է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներում իրականացվող հակաադրբեջանական քարոզչությունը լուրջ վնաս է հասցնում Բաքվի և Վաշինգտոնի նախորդ վարչակազմերի օրոք ձևավորված հարաբերություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button