ԿարևորՔաղաքական

«Տանգոյի համար երկու հոգի է հարկավոր». Լեհաստանի դեսպանը ՀՀ- ԵՄ հարաբերությունների մասին

annanazaryan

Մամուլի ազգային ակումբը  Լեհաստանի Ազգային տոնի առիթով այսօր լրագրողներին հրավիրել էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Եժի Նովակովսկու հետ հանդիպման, որի ընթացքում նա, բնականաբար, խոսել է այս ամսվա վերջին  Ռիգայում նախատեսված ԵՄ  Արևելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովի մասին:

Հուսով ենք Հայաստանը  Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովին կներկայանա ամենաբարձր մակարդակով, Մամուլի ազգային ակումբում հանդիպման  հենց սկզբում  նշեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին:

Ծրագիրն ի սկզբանե նպատակ ուներ սերտ համագործակություն հաստատել Հայաստանի հետ, որը պաշտոնական Երևանն ավելի մոտենա ԵՄ- ին։

ԱԳ ծրագիրը նախատեսված չէր ընդլայնվելու տարածական ու քաղաքական առումով, այն նպատակ ուներ Հայաստանին հնարավորություն ընձեռելու ծանոթանալ Եվրոպական փորձին, ասում է դեսպանը։

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո, սակայն,  խնդիր առաջացավ՝ կապված ազատ  և համապարփակ առևտրի գոտու ստեղծման հարցում, և դեռ սեղանին է ու բաց է մնում բանակցությունների  այն մասը, որը վերաբերում է քաղաքական համագործակցությանն ու ասոցացմանը, ևս մեկ անգամ հստակեցրեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

Ինչ ապագա է սպասվում Երևանին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը ԵՄ-ից ԵՏՄ-շրջելուց  հետո. դեսպանի պատասխանն այս հարցում  բավականին պատկերավոր էր. «Տանգոյի համար երկու հոգի է հարկավոր և ԵՄ-ը պատրաստ է պարել Հայաստանի հետ»։

Իսկ հնարավո՞ր է ապագասյում նաև ազատ  և համապարփակ առևտրի գոտինու ստեղծում։ «Երբեք չի կարելի ասել երբեք,- ասաց դեսպան Նովակովսկին՝ շարունակելով,- մտածեք՝ ինչպե՞ս կարող է ԱԳ ծրագրով համագործակցություն սկսել ԱՄՆ Ջորջիա նահանգի հետ»։

Երեկ Արցախում կայացան խորհրդարանական ընտրություններ և լրագրողներին հետաքրքրում էր նաև թե ինչպես է գնահատում դրան Հայաստանում Լեհաստան ի դեսպանը։

Քանի որ ԼՂՀ անկախության հարցը առկախ է, ոչ մի պետություն չի ճանաչել, ապա  քաղաքական գնահատական տալը ճիշտ չէ:  Լեհաստանի կառավարության համար Ղարաբաղը  մի տարածք է, որ իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն, ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button