Քաղաքական

Սահակյան- Բիբիլով հանդիպումը մասնավոր բնույթ է կրել, հայտնել են ԱԺ- ից

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը  չճանաչված Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ։ «Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ»,- «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը հետեւում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Անատոլի Բիբիլովը Արցախ էր ժամանել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Գուլյանի հրավերով, հանդիպում ունեցել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, տեղեկացնում է ՀՕ խորհրդարանի պաշտոնական կայքը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաեւ  հերքվում է նախկինում արված այն հայտարարությունը, թե Բիբիլովի ղեկավարած պատվիրակությանը հրավիրել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button