Մշակույթ

Շառլ Ազնավուրը նոր ձայնասկավառակ է թողարկել

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուր թողարկել է նոր ձայնասկավառակ, տեղեկանում ենք Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջից: «Encore» անվանումը ստացած նոր ձայնասկավառակը երգահանի համար կլինի 51-րդը, վերջին՝ «Toujours» ալբոմը նա թողարկել էր 2011 թվականին:

Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:

Ազնավուրն իր 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 22-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button