Միջազգային

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7240-ի

Նեպալում անցյալ շաբաթ տեղի ունեցած հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7240-ի։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, տեղեկությունը հաստատել է Նեպալի ներքին գործերի նախարարությունը։ Հնդկաստանի հարևան Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ապրիլի 25-ի առավոտյան։ Համաձայն վերջին տվյալների՝ երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 14 հազար մարդ։ Մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հնագույն տաճարներ։

Ցուցադրել ավելի
Back to top button