Միջազգային

«Կոմերսանտ». Եվրասիական միությունը քարուքանդ է լինում

marlenahovsepyan

Մոսկվան դադարեցրել է Մինսկի հետ ապրանքների տարանցման մասին համաձայնագրի գործունեությունը: Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Պուտինի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ չեղարկվում է ռուս- բելառուսական համաձայնագիրը երկու երկների մաքսային ծառայությունների միջև ապրանքների տարանցման վերաբերյալ:

Նախօրեին Բելառուսը Ռուսաստանի սահմանին կրկին մաքսային անցակետեր է տեղադրել՝ ընտրովի ստուգման ենթարկելով նաև սահմանը հատող ավտոմեքենաները: Մինսկի քայլը պատասխանն է Ռուսաստանի սանիտարական  ծառայության կողմից բելառուսական արտադրության գյուղմթերքների վերահսլողության խստացմանն ուղղված քայլերին:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն այսօր, անդրադառնալով Մինսկի և Մոսկվայի միջև ծագած հերթական լարվածությանը, կասկածի տակ է դնում նորաստեղծ միավորման ապագան: Պարբերականը գրում է, որ  Մաքսային միությունը, որը Ռուսաստանը ստեղծել է Եվրամիությանը հակադրելու համար, որի  մեջ Մոսկվան ապարդույն փորձում էր ներգրավել Մոլդովան և Ուկրաինան և որին, արդեն անդամակցում է  Հայաստանը, շուտով նաև Ղրղզստանը, քարուքանդ է լինում:

Ցուցադրել ավելի
Back to top button