Միջազգային

Թուրքիայի նահանգներից մեկում թռչնագրիպ է

Թուրքական Բալըքեսիր նահանգի Բանդըրմա շրջանում թռչնագրիպի դեպքերի հաստատման պատճառով կարանտին է հայտարարվել, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։ Համաձայն պնդումների՝ այդ շրջանում թռչնագրիպով վարակված հավերի թիվն անցնում է 70 հազարը։ Շրջանում արգելվել է նաև որսը։ Իրականացվել են ախտահանման գործողություններ։ Շրջանի մուտքն ու ելքը փակվել է մեքենաների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button