ԿարևորՔաղաքական

Արցախում ամփոփվել են ընտրությունների նախնական արդյունքները

Արցախում այսօր ամփոփվել են մայիսի 3- ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ըստ ԼՂՀ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունն ստացել է ընտրողների 47,35%- ի վստահությունը։ Երկրորդ տեղում Արցախի ժողովրդավարական կուսակցությունն է՝ 19,01% քվեներով, նրան հաջորդում է ՀՅԴ- ն՝ 18,81%։

ԱԺ- ում խմբակցություն կձեւավորեն նաեւ «Շարժում 88» (6,93%) եւ «Ազգային վերածնունդ» (5,38%) կուսակցությունները։

ԼՂՀ կոմկուսն ստացել է քվեների 1,65%- ը, իսկ Արցախի քաղաքական կյանքի նորեկը՝ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 0,86%։

Ցուցադրել ավելի
Back to top button