Հասարակություն

Ստամբուլի հայ որբերի ամառային ճամբարը կքանդվի նորակառույց շենքերի համար

Ստամբուլի Թուզլա արվարձանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարը մայիսի վերջին կքանդվի՝ այդ վայրում շքեղ տներ կառուցելու նպատակով, գրում է massisposty-ը՝ հղում անելով Today’ Zaman-ին:

1963 թվականին բացված «Արմեն» ճամբարում իր ամառային հանգիստն է անցկացրել շուրջ 1500 որբ երեխա, որոնց թվում է եղել նաև լրագրող Հրանտ Դինքը: Դինքը, ով շատ նվիրված է եղել ճամբարին, ոչ միայն երեխա ժամանակ է այցելել այնտեղ, այլև ավելի ուշ դարձել է ճամբարի խորհրդական, որտեղ էլ հանդիպել իր կնոջը՝ Ռաքել Դինքին:

Դատարանը 1974 թվականին որոշել է, որ «փոքրամասնությունների հիմնադրամները չեն կարող սեփականություն ունենալ»: 1983 թվականին ճամբարը փակվել է և փոխանցվել նախկին տիրոջը՝ չնայած ճամբարի սեփականատեր հանդիսացող Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու ներկայացրած դատական հայցին:

Ցուցադրել ավելի
Back to top button