ԿարևորՄշակույթ

Մահացել է լեգենդար Մայա Պլիսեցկայան (տեսանյութ)

Գերմանիայում  90 տարեկան հասակում մահացել է բալետի աշխարհահռչակ լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան, հայտնել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը։

Ըստ Բի Բի Սի- ի՝ Ուկրինը պատմել է, որ նրան զանգահարել է պարուհու ամուսինը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Բժիշկներն արել են հնարավորը, որպեսզի փրկեն պարուհուն, սակայն ապարդյուոն։

Մայա Պլիսեցկայան ծնվել է 1925 թ, նոյեմբերի 20- ին Մոսկվայում։ 1943 թ, ավարտելով Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանը՝ ընդունվել է Մեծ թատրոնի բալետային բաժին։ 1960 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին դառնում է աշխարհահռչակ թատրոնի պրիման։

1991 թվականիծ Պլիսեցկայան ամուսնու հետ ապրում էր Գերմանիայում՝ Մյունխենում։

Լեգենդար պարուհին բեմը թողել է 65 տարեկանում, սակայն դեռ երկար ժամանակ պարել է համերգներում, անցկացրել վարպետության դասեր։ Իր 70- ամյակին նա հանդես է եկել հատուկ իր համար ստեղծված «Ավե Մայա» համարում, որի հեղինակը բալետի մեկ այլ լեգենդ էր՝ 20- րդ դարի խոշորագույն բալետմեյստեր Մորիս Բեժար

Ցուցադրել ավելի
Back to top button