Մշակույթ
Մահացել է ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը


Ապրիլի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը: Այսօր Լեյլի Խաչատրյանը կդառնար 85 տարեկան։
Նա ծնվել է 1930 թվականի այս օրը՝ մայիսի 2- ին Ռուսաստանում, Կրասնոդարում։ Թատերական կրթությունն ստացել է է Մոսկվայի Վախթանգովի թատրոնին կից ուսումնարանում, ապա Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Լեյլի Խաչատրյանն աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի եղբոր դուստրն էր։