Քաղաքական
Արցախում այսօր լռության օր է. ընտրություններին մասնակցում են 7 կուսակցություն եւ 42 թեկնածու՝ 11 տեղի համար


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Վաղն Արցախում ընտրելու են 6-գումարման խորհրդարանի պատգամավորներին: 22 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 11-ը՝ մեծամասնական: Խորհրդարանում տեղ ունենալուն հավակնում են յոթ կուսակցություններ և 42 մեծամասնական թեկնածուներ:
Այսօր Արցախում լռության օր է հայտարարված: Վերջին հրապարակային գնահատկանները կուսակցությունները հնչեցրել են երեկ՝ օգտագործելով վերջին հնարավորություններն ընտրողին բացատրելու համար, թե ինչու պիտի վստահեն հենց իրենց: