

ԱՄՆ չի ճանաչի ԼՂՀ- ում վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։
«ԱՄՆ չի ճանաչւմ Լենային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն։ Այդ կապակցությամբ մենք չենք ընդունի մայիսի 3- ի ընտրությունների արդյունքները»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։
Միաժամանակ Ռատկեն ընդգծել է, որ ԱՄՆ չի պատրաստում «Լեռնային Ղարաբաղի հարցով հապճեպ եզրակացություններ անել մինչեւ միջազգային բանակցությունների ավարտը»։ Նա նաեւ ընդունել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իր ապագան որոշելու գործում որոշակի դեր խաղա»։