Հասարակություն

RUN YEREVAN ակցիան՝ ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների համար

aidaavetisyan

Մանկական ուղեղային կաթվածը երեխաների շրջանում հաշմանդամության ամենատարածված  պատճառներից է և այն ախտահարում է 1000 նորածիններից 2-ին: Աշխարհի զարգացած երկրներում  այս հիվանդությամբ երեխաների հիմնախնդիրների  պատասխանատվությունը  ստանձնել է պետությունը, սակայն Հայաստանում  այն դեռևս մնում է բարեգործական հասարակական կազմակերպությունների հոգածության ներքո:  2012 թվականից Հայաստանում գործում է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է աջակից լինել  այսօրինակ երեխաներին՝ դառնալ հասարակության  լիիրավ անդամներ: Մայիսի 3- ին  կազմակերպությունը  այսօրինակ երեխաների  ընտանիքների հոգսերը թեթևացնելու նպատակով կազմակերպել է  RUN YEREVAN  վազքի մրցույթ, որից ստացված հասույթով  գնելու են տեխնիկա հաշմանդամ երեխաների համար:

Մանկական ուղեղային կաթվածը մահավճիռ չէ: Աշխարհում շատ  հայտնիներ են  տառապել մանկական ուղեղային կաթվածով: Խնդիրը նման երեխաներին հասարակության լիիրավ անդամներ դարձնելն է:  Մանկական գլխուղեղի կաթվածով երեխաների` հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացը շատ երկրներում բավականին երկար ճանապարհ է անցել և դրական ակնհայտ արդյունքներ արձանագրել:  Հայաստանում նմանօրինակ   հիվանդությամբ երեխաների հիմնախնդիրներով  զբաղվող  «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունում գրանցված է մայրաքաղաքից և Հայաստանի  տարբեր շրջաններից 150 երեխա։ Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար  առաջնային օգնությունը վերականգնողական բուժումն է, ինչի համար էլ պետությունը պետք է ստանձնի  որոշակի պատասխանատվություն, ասում է կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանն ու ավելացնում, չնայած պետության կողմից տրամադրվում է վերականգնողական երկանգամյա բուժում և ամսական 21 հազար դրամ նպաստ, սակայն,  վերջինիս  խոսքով,  դա քիչ է:

Մեր երկրում  հաշմանդամություն ունեցող անձինք՝ մասնավորապես երեխաները, ունեն մի շարք հիմնախնդիրներ։ Դա եւ վերակագնողական բուժումն է եւ  հասարակական վայրերի անմատչելիությունը: Չնայած մայրաքաղաքում այս ուղղությամբ որոշ քայլեր ձառնարկվում են, սակայն պատկերն անմխիթար է մարզերում, որտեղ  հաշմանդամություն ունեցող  շատ երեխաներ  չեն կարողանում նույնիսկ հաճախել մանկապարտեզ:

Եթե աշխարհում  նմանօրինակ խնդիրներով երեխաների հիմնախնդիրների պատասխանատվությունը ստանձնում է պետությունը, ապա  մեզ մոտ դեռևս  դրանց լուծման  խնդիրներով հասարակական կազմակերպություններն են լծված: Երեխաների վերականգնողական բուժման ծախսերը հոգալու համար այս կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր է կազմակերպել: Դրանցից մեկն էլ  արդեն երկու տարի կազմակերպվող  վազքի մարաթոնն է:  Հաշվի առնելով նախորդ տարի կազմակերպած մրցույթի արդյուքները՝ հասարակական կազմակերպությունն այս տարի նախաձեռնել է նման միջոցառում, որին մասնակցելու են  հայտնի շատ դեմքեր ու  բարեգործական կազմակերպություններ։ Այս տարվա  միջոցառումը, որը տեղի է ունենալու  մայիսի երեքին Բուսաբանական այգում, մի փոքր կտարբերվի նախորդից:

Նախորդ տարվա մրցույթից գոյացած գումարներն ուղղվել են  վերականգնողական բուժման  կազմակերպմանը, սակայն այս տարի  ձեռք կբերվի անհրաժեշտ տեխնիկա մանկական ուղեղային կաթվածով տառապող 10 երեխաների համար։ Պետության կողմից տրամադրվածը  վատորակ է և չի ծառայում նպատակին: Այդ տեխնիկայի որակի խնդիրը  բազմիցս բարձրացվել է  առողջապահության  և աշխատանքի ու սոցիալական հարցերով  նախարարությունների առջև,  սակայն  մինչ օրս որևէ լուծում չի ստացվել:

Ցուցադրել ավելի
Back to top button