Միջազգային

Վրաստանի նոր կառավարության հաստատումը նախագահը հետաձգել է մեկ շաբաթով

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկ շաբաթով հետաձգել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկած  կառավարության նոր կազմի հաստատումը։

Նրա խոսքով՝ որոշել է վարչապետին եւ խորհրդարանին հնարավորություն տալ խորհրդակցությունների միջոցով վերջնականապես համաձայնության հասնել կառավարության նոր կազմի շուրջ։ Նախագահն անհանգստություն է հայտնել, որ վերջին մի քանի օրերին մի քանի նախարար միասին որոշել են հրաժարական տալ։ Ընդ որում՝ որոշ դեպքում հրաժարականները եղել են անսպասելի։

Կառավարության կազմը փոփոխվում է  բնապահպանության եւ սպորտի նախարարների հրաժարականներից հետո։ Նոր կառավարությունում կփոխվի նաեւ պաշտպանության նախարարը։ Վարչապետն այդ պաշտոնում առաջարկում է խորհրդարանի նախագահի կնոջ՝ Թինա Խիդաշվիլիի թեկնածությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button