Միջազգային

Նեպալում զոհերի թիվը կարող է անցել 10 հազարը

Նեպալի երկրաշարժը հնարավոր է խլած լինի ավելի քան 10 հազար մարդու կյանք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկնետրոնը՝  Նեպալի  կենտրոնական հատվածը, գրեթե ամբողջությամբ ավերված է:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 6200-ի, սակայն հեռավոր լեռնային շրջաններում բնակվող հազարավար մարդկանց ճակատագիրն անհայտ է: Փրկարարները հայտնել են, որ ողջ մնացած մարդիկ ծայրահեղ հուսահատ վիճակում են, մայրաքաղաք Կատմանդույում  աճում է իշխանությունների գործողություններից դժգոհների թիվը, տեղի են ունեցել մի քանի բողոքի ակցիաներ։

Ցուցադրել ավելի
Back to top button