Հասարակություն

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Այս տարի միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2-ից: Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից միասնական քննությունները տեղի են ունենալու հունիսի 2-ին:

Այնուհետև՝ հունիսի 5-ին, անցկացվելու է «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 12-ին՝ «Օտար լեզու», հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 19-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 23-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական  քննությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button