Քաղաքական

ԼՂՀ նախագահը հանդիպել է դիտորդների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ: Հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար:

Back to top button