Քաղաքական

Ինչո՞ւ գեներալ Հյուսնունցը որոշեց ընտրություններին մասնակցել կոմկուսի ցուցակով

arminegevorgyan

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական  ընտրություններ: Ազգային ժողովի  33 մանդատները վիճարկում են 7 կուսակցություն և 46 քաղաքացիներ: Խորհրդարանի մանդատներից 22-ը  համամասնական են: Դրանց համար պայքարում են երեք խորհրդարանական ուժերը՝ «Ազատ հայրենիք»- ը, դաշնակցականներն ու ժողովրդավարները, արտախորհրդարանականներից  կոմունիստներն ու  «Շարժում 88» կուսակցությունը և Արցախի քաղաքական դաշտի նորեկները՝ «Ազգային վերածնունդ» և «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունները:

Ի դեպ՝ կոմունիստական կուսակցույան համամասնական  ցուցակով առաջադրվել է է Արցախի բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը։ Ինչո՞ւ է գեներալը առաջադրվել հենց կոմկուսից, «Ռադիոլուրի» հարցից զարմանում է ու հարցին հարցով պատասխանում. բա ո՞ր կուսակցությունից պետք է առաջադրվեի: «Սովետական բանակում եղել եմ կոմունիստ ու  որոշեցի՝ ես ինչ՞ու պետք է այլ կուսակցություն գնամ, քանի որ այդ պարտիան այսօրվա ամենահաստատուն կուսակցություններից է: Նույնիսկ նախագահն է այն օրն ասում ,որ Հայաստանի համար այդ տարիները ամենալավն են եղել»:

Գեներալը բերում  է  մի քանի փաստարկներ, որոնք շարժառիթ  են հանդիսացել, որպեսի նա մուտք գործի  քաղաքականություն: «Այսօրվա իշխանություններից շատ հիսաթափված ենք, դրա համար որոշել ենք գնանք, կարգի բերենք։ Ժամանակին բանակում կարգ ու կանոն ենք հաստատե ու արդյունքների հասել, որին իշխանական կառույցներում մինչև հիմա չեն հասնում»,- ասում է։

Հիշեցնենք, որ գեներալը Վյաչեսլավ Հյուսնունցը  խորհրդային բանակում մեծ հաջողությունների  էր հասել, սակայն 1992 թ.որոշում է վերադառանալ հայրենիք, քանի որ  Արցախի համար  ամենադժվարին տարիներն էին:

Արցախի ինքնապաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով Վյաչեսլավ Հյուսնունցը զգալի աշխատանքներ է կատարում՝ ձեռք բերելով զենք ու զինամթերք, ռազմական հանդերձանք:  13 տարի արցախյան բանակում ծառայելուց հետո անցնում է թոշակի:

Վյաչեսլավ  Հյուսնունցը  նշում  է ,որ քարոզարշավի  ընթացքում արցախցիների հետ հանդիպումներում հասկանում է, որ նրանց համար հրատապ խնդիրներն են խաղաղության հաստատումը, սոցիալական վիճակի բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը։ Եթե արդար ընտրություններ լինեն՝ կոմունիստները 10 տոկոս ձայն կհավաքեն, համոզված է գեներալ Հյուսնունցը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button