ԿարևորՔաղաքական

ԵՄ. Ընտրությունները չեն կարող ուղղորդել ԼՂ ապագա կարգավիճակը

 

Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական այն շրջանակները, որոնցում անցկացվում են Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա։ Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», — ասված է Եվրամիության խոսնակի հայտարարությունում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button