Հասարակություն

Գործազրկության մակարդակը պաշտոնականից կրկնակի բարձր է

lenabadeyan

Հայաստանի բուհ- երն այսօր պատրաստում են մասնագետներ, որոնց 75 տոկոսը հետագայում աշխատանքի տեղավորվելու խնդիր է ունենում: Աշխատատեղերի ստեղծումը, տնտեսական աճը եւ աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը. սրանք են, ըստ հերթականության եւ սոցհարցումների, առաջնային եւ կարեւոր խնդիրները Հայաստանում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ գործազրկության մակարդակը իրականում պաշտոնականից բարձր է գրեթե կրկնակի:

Կարող ես ունենալ ավարտական «կարմիր» դիպլոմ, բայց չունենաս փորձառություն. դա աշխատանքի չընդունվելու առաջին պատճառն է։ Գործատուներն առաջին հերթին պահանջում են փորձառություն: Աշխատանքի չընդունվելու երկրորդ պատճառը տարիքայինն է՝ 45 տարեկանից բարձր մասնագետներին արդեն աշխատանքի չեն վերցնում, նրանց գիտելիքները ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում: Գործազուրկների երրորդ խումբը կանայք են՝ հիմնականում բարձրագույն կրթությամբ, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Արհմիությունների հետ կապված հետազոտություն սոցիոլոգի ղեկավարած կառույցը նույնպես իրականացրել է, ընդ որում՝ երկու անգամ, եւ ամեն անգամ համոզվել են. «Հայաստանում աշխատողը թողնված է բարբարոս շուկայի քմահաճույքներին»։

Աշխատողի իրավունքների ոտնահարումն ու չպաշտպանված լինելու զգացումը, բնական է, առաջացնում է սթրեսներ: Պարզվում է՝ կոնկրետ մեխամիզմ չկա սթրեսներից պաշտպանվելու եւ ապահովագրվելու:  Բայց ամենակարեւորը, ըստ հոգեբանի, «առանց հանգստի եւ ժամանցի արդյունավետ աշխատանք հնարավոր չէ»:

Դա պետք է առաջին հերթին հասկանան գործատուները: Սա խնդիրներից ընդամենը մեկն է: Առաջնայինը՝ ոչ միայն սոցիալական, այլեւ հոգեբանական տեսանկյունից, գործազրկությունն է:

Հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա, ինչպես նաեւ հետեւանքներն ավելի ծանր են: Աշխատանքի հետ կապված մեկ այլ խնդիրը աշխատամոլությունն է, ասում է հոգեբանը եւ հիմնավորում, որ այդ դրսեւորման պատճառը այլ հոգեբանական խնդիրներն են, երբ անհատը փորձում է աշխատանքի մեջ մոռանմալ այդ ամենը՝ արդյունքում շրջապատում ոչինչ չնկատելով:

Վերջում մի հետաքրքիր սոցոլոգիական հետազոտության մասին, որն առնչվում է «Ջինի գործակից» ասվածին, երբ  հաշվարկվում է ամենահարուստների եւ ամենաաղքատների փոխհարաբերակցությունը: Արդյունքը կախված է հարցվողների պատասխաններից եւ թե ինչպես են նրանք գնահատում իրենց կարգավիճակը: Պարզվում է, մեզ մոտ աղքատները ունեն հարուստների եկամուտների 36 տոկոսը։ Այսինքն՝ 3 անգամ վատ են ապրում հարուստներից:

Ցուցադրել ավելի
Back to top button