Սպորտ

Ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը

arammanukyan

Երևանի oլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեցին կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ուժեղագույն բռնցքամարտիկներ: Այսօր կայացան եզրափակիչ մենամարտերը:

49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ «Դինամո» մարզական ընկերության սան՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեն Դանիելյանը: 2-րդը Արսեն Աբգարյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արա Գրիգորյանն ու Մհեր Վարդանյանը:

52 կգ քաշային կարգի եզրափակչում Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը առավելության հասավ Մնացական Հարությունյանի նկատմամաբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Կարեն Մելքոնյանն ու Գարեգին Ավանեսյանը:

56 կգ քաշային կարգում լավագույնը Հրայր Շահվերդյնանն էր, ով եզրափակչում առավելության հասավ Դավիթ Ասատրյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Խալո Սադունյանն ու Սամվել Սողոյանը:

60 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Սպարտակ Թամարյանը: 2-րդը Կարեն Մարգարյանն էր, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Նարեկ Հովհաննիսյանն ու Նարեկ Գալոյանը:

64 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ալեքսանյանը առավելության հասավ Գառնիկ Պապիկյանի նկատմամաբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին նաև Սամվել Սարգսյանն ու Արսեն Զախարյանը:

69 քշային կարգում հավասարը չուներ Տիգրան Մելքոնյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Յուրիկ Դարաբյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Համբարձում Հակոբյանն ու Գագիկ Մինասյանը:

75 կգ քաշային կարգի եզրափակիչում Երևանի օլիպիական քոլեջի սան Վարդան Քոսյանը առավելության հասավ Վան Մելքումյանի նկատմաբ: 75 կգ քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Արմեն Մինասյանն ու Կարեն Հակոբյանը:

81 կգ քաշային կարգում լավագույնը դինամոյական Էդուարդ Էնֆեջյանն էր: 2-րդը Էդիկ Մաղաքյանը, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Սոս Քոչարյանն ու Հակոբ Հարությունյանը:

91 կգ քաշային կարգի եզրափակչում Դավիթ Չալոյանը առավելության հասավ Գնել Մուրադյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Վաղինակ Առաքելյանն ու Սարգիս Հովհաննիսյանը:

Գերծանր քաշային կարգում էլ հավասարը չուներ «Աշխատաքի հերթափոխ»- ի մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը, ով եզրափակիչ մենամարտում առավելության հասավ Գուրգեն Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին բարձրացան Տիգրան Հովսեփյանն ու Ավետիս Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button