ԿարևորՀասարակություն

Այսօր նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը

Այսօր նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1890 թվականին` Փարիզում, երբ Փարիզի Ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատին: Խորհրդային միությունը աշխատավորների տոնը նշել է մեծ շուքով, տեղի էին ունենում շքերթներ, որին մասնակցում էր և աշխատավորները, և ղեկավարները: ԽՍՀՄ տարիներին մայիսի 1-ը պետական տոն էր:

Մայիսի 1-ն առանձնանում է նաև նրանով, որ այդ օրն աշխատավորների պահանջները ներկայացվում են իշխանություններին: Այն նշվում է հարյուրավոր երկրներում: Սկզբնավորման օրվանից՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ոչ միայն տոնական է, այլև հանդիսանում է իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման վերացման օր։

Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց որպես խորհրդային մնացուկ, սակայն ավելի ուշ մայիսի մեկը սկսեցին նշել որպես աշխատավորի օր: Օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:

Ցուցադրել ավելի
Back to top button