ՄիջազգայինՑեղասպանություն 100

Ցեղասպանության թեման բարդացնում է Թուրքիա- ԵՄ հարաբերությունները

Թուրքիայի բուռն արձագանքը եվրոպական երկրների ղեկավարների այն հայտարարություններին, որոնցում 1915 թվականին  Օսմանյան կայսրությունում իրականացրած հայերի կոտորածն անվանվում են ցեղասպանություն, կբարդացնեն  Անկարայի՝ Եվրամիությանը  հնարավոր աանդամակցությունը, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Անկարայի չափից ավելի կոշտ արձագանքը կդիտարկվի հունիսին կայանալիք ընտրությունների համատեքստում: Սակայն մեզ անհանգստացնում են հնարավոր երկարաժամկետ հետևանքները»,- Reuters գործակալության հաղորդմամբ, ավստրիական Der Standard թերթին ասել է Հանը:

Պաշտոնյան ընդգծել է, որ  հակաեվրոպական և հակաարևմտյան տրամադրությունների ծիլերը ապագայում Թուրքիայի  ԵՄ-ին ադամակցությունը դարձնում են շատ դժվար։

Back to top button