Հասարակություն

Վարչապետը՝ վիրավորված զինծառայողին աջակցելու մասին

hasmikdilanyan        

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է վերջին շրջանում  մամուլում եւ համացանցում ակտիվորեն շրջանառվող մի հարցի:  Խոսքը   չորս տարի առաջ  հակառակորդի գնդակից ողնաշարի վիրավորում ստացավ  զինծառայող Գևորգ Եղիազարյանի առողջական վիճակի մասին է: Կառավաևության ղեկավաևրն ընդգծել է, որ  ՊՆ ջանքերով մեկ անգամ արդեն զինծառայողն արտերկրում բուժման կուրս է անցել,  սակայն դա բավարար չի եղել լիարժեք բուժում անցնելու համար: 

«Մեր քաղաքացիները ակտիվ դրամահավաք են սկսել  Գևորգի բուժման համար պահանջվող գումարը հավաքելու նպատակով: Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած մեր քաղաքացիներին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ու կառավարության անդամները համաձայնություն են տվել իրենց աջակցությունը բերելու այդ հարցին լուծում տալու համար»,- ասել է վարչապետը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյան

 

Ցուցադրել ավելի
Back to top button