Հասարակություն

Սանկտ Պետերբուրգում հայերն ապրում են արդեն 305 տարի, նահանգապետ Պոլտավչենկո

«Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ:  Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց  կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- այսօր հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Երեւանի քաղաքապետի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Հայաստան այցի ժամանակ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետն այսօր եղել է նաեւ Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Back to top button