Քաղաքական

Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով հանդիպումից արված լուսանկարով:

«Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Back to top button