Հասարակություն

Ոռոգման ջուրը մայիսին անվճար կհատկացվի

hasmikdilanyan

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով՝ կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015թ. մայիսի 5-ին ժամը 12:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ օրինագիծ, միջազգային հինգ պայմանագիր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ նիստի օրակարգ է ներառվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը։ Գործող օրենքով մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ: Վարչապետն առաջարկել է ՓՄՁ-ներին հնարավորություն տալ մինչև հունիսի 1-ն իրացնել առանց դրոշմապիտակի ապրանքները՝ մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի: Կառավարության նիստում այսօր նաև փնտրել ու չեն գտել, թե կոնկրետ որ գերատեսչությունն է պատասխանատու,որ մայիսի վերջին արդեն պատրաստ  ու ավարտված լինի  սահմանների արդիականացման   ծրագիրը:

ԱԺ արտահերթ նիստ՝  օրակարգում ընդգրկված հրատապ հարցերով: Նախապես  որոշված 12 օրենսդրական նախագծին ու  5 միջազգային պայմանագրին միացան ևս մի քանիսը։ Դրանցից մեկը  «Առևտրի ծառայությունների մասին օրենքում» առաջարկվող  փոփոխություններն են։ Նախատեսվում է մինչև այս տարվա  հունիսի մեկը հետաձգել  վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, օծանելիքի ու  այլ ապրանքների պարտադիր դրոշմապիտակավորումը:

Հիշեցնեմ՝ այսօրվանից արդեն  վաճառքի կետերում վերը նշված ապրանքները պետք է պարտադիր դրոշմապիտակավորում ունենային: Առաջարկը, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանինն էր:  «Այստեղ իրոք մենք լուրջ բաց ունենք, քանի որ ժամկետը վաղվանից  սկսում է։ Առաջարկում եմ, որպեսզի հարկային տեսչությունը ձեռնպահ մնա խնդիրներին լուծում տալուց։ Փաստորեն՝ եթե մենք այս խնդիրը չենք կարգավորել՝ անարդար կլինի, որ իրենց համար խնդիրներ հարուցենք»,- ասաց նա։

Կառավարությունն այսօր որոշեց նաև հողօգտագործողներին  մայիսին  ոռոգման ջուրն անվճար տրամադրել: Կառավարության նիստում այսօր նաև փնտրեցին ու չգտան , թե կոնկրետ որ գերատեսչությունն է պատասխանատու,որ ժամկետով նախանշված՝ մայիսի վերջին արդեն պատրաստ  ու ավարտված լինի  ՀՀ միջպետական երեք՝ Բավրա, Գոգավան ու Սադախլո սահմանային անցման կետերի արդիականացման  ծրագիրը: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատը փնտրել ու չէր գտել ծրագրի  պատասխանատուին: «Ի սկզբան՝ե փաստաթղթերը այնպես են ձևակերպված, որ կոնկրետ որևէ մեկը կոնկրետ պատասխանատվություն չի կրում»,- նշեց Վերահսկիչ պալատի նախագահը: Թե կոնկրետ որ մարմինն է պատասխանատու, այդպես էլ պարզ չեղավ։ Վարչապետն արձագանքեց՝ կոլեգիալ որոշում պետք է կայացվի:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը կառավարությանն  առաջարկել էր փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ » օրենքում ու մի քանի օրենքներում նույնպես ԱԺ պատգամավորներին  հնարավորություն տալով կառավարության անդամներին նաև բանավոր հարցեր ուղղել: Պատգամավորն առաջարկում է  ԱԺ նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցնել ընդդիմադիր  խմբացկությունների պատգամավորների երկուական հարցեր, հետո նաև երկուական հարցի հնարավորություն տալ  ոչ ընդդիմադիր ու անկախ պատգամավորներին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այլ կարծիքի է։ «Դա կառավարության խնդիրը չէ, այ՝ խորհրդարանի։ Թող իրենք որոշեն՝ գրավո՞ր, թե՞ բանավոր: Մեզ որոշ պատգամավորներ անհիմն մեղադրում են, որ մենք խուսափում ենք, գրավոր հարցերի պատասխանը մենք կազմակերպում ենք, բայց գրավոր հարցերի պատասխանը, դա կանոնակարգ օրենքի պահանջ է: Թող իրենց հարցերը չհնչեցնեն, մենք էլ չպատասխպանենք: Իմ կարծիքով՝ մենք իզուր ենք բացասական կարծիք տալիս։ Մենք ,փաստորեն ի՞նչ, վախենու՞մ ենք իրենց բանավոր հարցերից»,- ասաց։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը   բացասական եզրակացություն էր նախապատրաստել, այդուհանդերձ՝ ընդունվեց վարչապետի առաջարկը՝ վերջնական որոշումը թողնելով  խորհրդարանին:  Կառավարության անդամները  նկատում  են՝ երեկ, օրինակ, բոլոր գրավոր հարցերի հեղինակները  ընդդիմադիր պատգամավորներն  էին, վարչապետը դա բնական է համարում։ «Այդպես էլ շարունակվելու է, քանի որ հարցու պատասխանը տևում է ժամուկես։ Կա հինգ խմբակցություն, որոնք ընդդիմադիր են, և հնարավորություն է տրված նրանց յուրաքանչյուր խմբակցությունից երեքական  պատգամավորի հարց տալ։ Պարզ է, որ անկախ պատգամավորը կամ ՀՀԿ-ն չի կարող հարց տալ»։

Այսօր  հաստատվեց նաև  «Պրոբացիոն ծառայության ներդրման մասին» հայեցակարգի նախագիծը:Սա բխում է  ՀՀ նախագահի 2012թ կարգադրությունից: Հայեցակարգի շրջանակներում կստեղծվի  արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայություն:   «Առարկությունները պրոբացիոն ծառայության կիրառման  առաջին փուլի մասին է»,- հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը :  Նրա թվարկած հարցերին ի պատասխան արդարադադտության նախարարը հայտարարեց, որ ընտրվել է համակարգի ներդրման փուլային տարբերակը, կառույցը զրոյից է կայանալու: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը կարծում է, որ պետք չէ շտապել՝ լրացուցիչ բարդություններից խուսափելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հրատապ որոշումներ չեն կայացվի: Տրամադրված   49 մլն 902 հազար դրամով  գյուղատնտեսության նախարարությունը  ՀՀ Երևանում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում ու Գեղարքունիքում ընդհանուր առմամբ  116 հա տարածքում անտառապատման աշխատանքներ կիրականացնի:

Հայաստանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին:

Կառավարությունը որոշեց նաև Հայրենական մեծ պատերազմի 55  վետերաններին  տրամադրել  հասցեական սոցիալական աջակցություն, ևս 50-ին կտրամադրվեն հանգստյան տան ուղեգրեր:

Խաչատուր Աբովյանի տուն թանգարան ՊՈԱԿ-ի,այսպես ասենք,  պատասխանատուն այսուհետ ոչ թե  ՀՀ կԳՆ է լինելու,. այլ՝ մշակույթի նախարարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button