Միջազգային
Նեպալում փլատակների տակ ողջ մնացած երեխա են հայտնաբերել


Նեպալի ավերիչ երկրաշարժի արդյունքում փլատակների տակ փրկարարները կենդանի երեխա են հայտնաբերել: Փոքրիկը փլատակի տակ էր մնացել մի քանի օր, հաղորդում է CNN-ը: Ինչպես հաղորդվում է, երեխան որեւէ ներքին վնասվածք չի ստացել: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Փրկարարները երեխային հայտնաբերել են նրա լացի ձայնը լսելուց հետո:
Հավելենք, որ Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 5489-ի: Երկրի վարչապետի խոսքով զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի: