ՀասարակությունՑեղասպանություն 100
Հայոց ցեղասպանությունը կուսումնասիրեն չեխական դպրոցներում


Չեխիայի միջնակարգ դպրոցների ուսուցիչների մոտ 90 տոկոսը այսուհետ իրենց աշակերտներին կդասավանդեն նաեւ «Հայոց ցեղասպանություն» թեման, «Օրեր» եվրոպական ամսագրին հայտնել է չեխ դասախոս, լրագրող եւ հրապարակախոս Մոնիկա Հորսակովան, ում նախաձեռնությամբ Չեխիայի կրթական «Նորագույն պատմություն» /www.moderni-dejiny.cz/ կայքէջում ոչ միայն հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված, այլեւ իր գործընկեր Կլարա Ռեժնիչկովայի հետ նկարահանել եւ տեղադրել է 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ Սիլեզյան համալսարանի ուսանողների գրած սցենարով։