Ինչո՞ւ չի էժանանում գազը. երկու Վարդանների բանավեճը


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը բնական է, համարում, որ ՀՀ քաղաքացու համար չի նվազի գազի սակագինը, թեև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցրել է 13%-ով։ ՀՀԿ- ական պատգամավորն ասում է,որ խնդիրը կապված է դոլարի արժևորման հետ: Նկատենք,որ վերջին ամիսներին դոլարը բարձրացել է 17%-ով, իսկ «Գազպրոմը» սահմանին գազի գինը նվազեցրել է 13%-ով։ Սակայն տնտեսագետ Վարդան Բոստանջյանը չի համաձայնվում այս դիտարկման հետ ու նշում է,որ քաղաքացին տեսնում է «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների թանկարժեք տները ու չի հասկանում, թե ինչու իր համար գազը չի էժանանում, երբ պաշտոնապես «Գազպրոմի» ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք Հայաստանի համար գազի գինը նվազեցնում են:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի մասանագիտական դիտարկումներն ու փաստարկները համոզիչ չէին տնտեսագիտություն դոկտոր պրոֆեսոր Վարադան Բոստանջյանի համար, թե ինչու սահմանին գազի սակագնի իջեցումը չի անդրադառնա հայ սպառողի վրա և սպառողը կվճարի այնքան, որքան մինչեւ այժմ:
Հիշեցնենք,որ «Գազպրոմի» նախագահ Միլլերը Հայաստան կատարած այցից հետո հայտարարել էր՝ Հայաստան մատակարարվող գազի գինը 189 դոլարից կիջեցվի մինչեւ 165 դոլար:Վարդան Այվազյանն ասում է, որ գազի սակագինը չի կարող փոխվել, քանի որ դրա դիմաց դոլարով ենք վճարում, ու դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում սահմանին գնած 12 % էժանացված գազը փաստացի գնվում է նույն գնով: Սակայն նշում է,որ գազի սակագինը կարող իջնել միայն մի դեպքում, «երբ դոլարի փոխարժեքը հասնի 416 դրամի»։
Երկու Վարդանները մեկը մյուսին խորհուրդ են տալիս: Իշխանական պատգամավորը նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին հորդորում է ժողովրդին հաճելի խոսքեր չասել, չդիմել իր հայտնի մշուշ ռեժիմին,այլ խնդրի մասին խոսել փաստարկված, որպես տնտեսագիտության դոկտոր: Բոստանջյանն ընդունեց մարտահրավերն ու սկսեց խորհուրդ տալ Այվազյանին,որ գազի սակագնի հարցում պետք է քաղաքացու շահերից ելնել, ոչ թե պաշտպանել ինչ-որ մեկի շահերը:
Բոստանաջյանը Այվազյանին առաջարկեց ուսումնասիրել, թե որքան աշխատավարձ են ստանում «Գազպրոմի» աշխատակիցները ու մատնանշեց, որ «ամբողջ քաղաքը լցված է «Գազպրոմի» շքեղ տներով»: Այվազյանի պատասխանը չուշացավ ու առիթիվ օգտնվելով ասաց ,որ իր եղբայրը մեխանիկ չի աշխատում «Գազպրոմում», ինչպես գրում է մամուլը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է փոխհատուցել սոցիալապես խոցելի խմբերին, այսինքն՝ նրանց համար գազի սակագինն ընդհանուր գնից ավելի ցածր սահմանել:
Ի դեպ՝ երկու բանախոսներն էլ չբացառեցին ,որ առաջիկայում կթանկանա նաև Էլեկտրաէներգիան: