ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Թուրքիայի ՍԴ- ն Կիլիկիո կաթողիկոսության հայցը դեռ չի ընդունել, Արամ Ա- ն պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության՝ Սիսի կաթողիկոսությունը վերադարձնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան հայցը հավանաբար չի ընդունվել քննության։ Արամ Առաջին կաթողիկոսը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Մենք դեռ չենք կարող վստահորեն հայտնել ընդունե՞լ է Թուրքիայի Սահմանադրական դատարանը մեր հայցը, թե՞ ոչ, սակայն անցել է երկու օր եւ մենք դեռ չեն ստացել որեւէ պատասխան»,- «Բլոգովեստ- ինֆոյին» հայտնել են Կիլիկո կաթողիկոսությունից։

Այսօր Վաշինգտոնում Անթիլիասի իրավաբանները մամուլի ասուլիսում պատմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած փաթեթի մշակման աշխատանքների մասին։ Գործում  ընդգրկված են միջազգային իրավունքի, այդ թվում՝ թուրքական օրենսդրության մասնագետներ։ Նրանք նշում են, որ հայցը դատարանը կարող է մերժել միայն քաղաքական դրդապատճառներով, ինչը հնարավորություն կտա հայկական կողմին դիմել ՄԻԵԴ։

Ցուցադրել ավելի
Back to top button