ԿարևորՏնտեսական

Էլեկտրաէներգիայի թանկացման երկու պատճառները. ԱԺ- ում դրանք ներկայացրեց փոխնախարարը

lenabadeyan

Էլեկտրաէներգիայի վերջին թանկացման ժամանակ պատճառների թվում նշավում էր այն, որ 88 օր ատոմակայանը կանգնել էր վերանորոգման: Նման «սպառնալիք» է;լեկտաէներգիա սպառողներին սպասում է նաեւ 2017-ին, երբ նախատեսում են սկսել ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները:

Կանխատեսումները, մեղմ ասած, հուսադրող չեն, թեեւ կառավարությունը փորձում է ճանապարհներ փնտրել, Աժ-ում այսօր համապատասխան վարկի մասին քննարկումների ժամանակ ասել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Ազդեցություն սակագնի վրա միանշանակ տեղի կունենա, խոսքը 2017 թվականի մասին է: Մենք որոշել ենք գարնանն սկսել այդ աշխատանքները, երբ ունենք հնարավորություն ներգրավելու մեծ քանակությամբ հիդրոռեսուրսներ, այդ թվում՝ կարող ենք օգտագործել նաեւ մեր հարեւան երկրի՝ Վրաստանի ավելցուկային էներգիան, որը իրենք չափազանց շատ ունեն: Այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիան իրենց մոտ բավականին ցածր է, մատչելի է եւ, կարծում եմ, եթե մենք տեղավորվենք հիմնականում այդ ժամանակահատվածում, ապա սակագնի վրա մենք մեծ ազդեցություն չենք ունենա: Բոլոր դեպքերում ռիսկերը կան, մենք այդ ռիսկերը գնահատել ենք»:

Սպասվող այս թանկացումը, հիշեցնենք, կապված է ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարի հետ: Նաեւ հիշեցնենք, որ ԱԷԿ, այսպես ասենք, «կյանքը» երակացնելու համար Ռուսաստանից Հայստանը վերցնում է երկու տարբեր վարկ:

Երկրորդ վարկի վերադարձը պարտավորում է ապահովել ԱԷԿ- ը՝ սպառած էլեկտրաէներգիայի միջոցով: Այս դեպքում, կրկին սպասվում է սակագնի թանկացում, նշել է փոխնախարարը: «Ակնհայտ է, որ դա որպես վերադարձի միջոց կունենա իր արտացոլումը նաեւ սակագնի մեջ: Նախնական մեր գնահատականները, հաշվարկները ցույց են տալիս, որ բեռը սակագնի վրա կլինի, մոտավորապես կլորացված եմ ասում, 2.5 դրամ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար: 2.5 դրամը, ես արդեն ասում եմ, վերջնական սակագինը, այսինքն՝ սպառողական սակագինը, ոչ թե ատոմակայանի: Ատոմակայանի սակագնիը, պարզ է, ավելի մեծ է՝ մոտավորապես մինչեւ 7 դրամ է բարձրանալու»։

Ցուցադրել ավելի
Back to top button