Հասարակություն

Դատական համակարգը խոցելի է կոռուպցիայի նկատմամբ

annanazaryan

Թրանսփերենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է «Օրինավորության ազգային համակարգի» 2014 թվականի զեկույցն,  ըստ որի՝  պարզվում է, որ դատական համակարգն անկախության պակաս ունի  և խոցելի է կոռուպցիայի նկատմամբ: Ծրագիրն իրականացվում է 2013 թվականից:

«Թրանսփերենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը հետազոտություն է կատարել Հայաստանի օրինավորության ազգային համակարգի 13 ինստիտուտներում՝ խորհրդարան, գործադիր իշխանություն, դատական համակարգ, քաղ. հասարակություն, մարդու իրավունքներ, ԶԼՄ-ներ, կուսակցություններ, Վերահսկիչ պալատ և այլն ու ըստ այդմ պարզվել է, որ քաղհասարակությունն ու լրատվամիջոցերը թույլ են իրականացնում հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարումը։

«Թրանսփերենսի ինթերնեշընըլ» հակահոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշում է, որ կոռուպցիան կանխարգելելու պոտենցյալը մեծ է, սակայն գործ քիչ է արվում։ Մարդու իրավունքների ինստիտուտը, ըստ զեկույցի, արդյունավետ է օգտագործում իր հնարավորությունները կոռուպցիայի դեմ պայքարում։

Դատական համակարգը, ըստ նրա, անկախության պակաս ունի  և մասնավորապես խոցելի է կոռուպցիայի նկատմամբ

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը դատական իշխանության անկախության հարցում հիշեցրեց, որ բարեփոխումները սկսվել են դեռ 2011 թվականից և կոռուպիայի դեմ պայքարում արդյունքնրը շոշափելի կլինեն ապագայում։ Եթե 2010-11 թվականներին անկում էր գրանցվել պայքարում, այսօր սակայն գործընթացը հակառակ կողմ է շրջվել։

Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ հստակեցրեց այսօր ևս մեկ անգամ, որ ԵՄ- ն պատրաստ է ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին՝ բարելավելու կոռուպցիայի դեմ պայքարը։

Ցուցադրել ավելի
Back to top button