Հասարակություն

Բնապահպանության նախարարը՝ Արմավիրի մարզում

satikisahakyan

Բնապահպանական առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով այսօր Արմավիրի մարզում էր բնապահպանության նախարար Արամայիս Գիրիգորյանը: Աղակալված հողեր, արտեզյան ջրհորներ, ավազահանքերի քանդված տարածքներ, որդան կարմիրի արգելավայրի պահպանում. սրանք այն հարցերն էին, որոնց լուծումն  Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներն ակնկալում էին բնապահպանության նախարարից: Արմավիրի մարզում շուրջ 10,0 հա  աղակալված հողերի դեգրատացման  դեմ պայքարի  նոր ծրագիր է իրականացվելու, որը հնարավորություն կտա դրանք դարձնել մշակովի, իսկ  որդան կարմիր արգելավայրը առաջիկայում նախատեսվում է ցանկապատել:

Արմավիրի մարզի մի շարք համայնքերում հողերի զգալի մասը չի օգտագործվում ընդերքի ջրերի բարձրացման հետևանքով, որոնք հողերի աղակալման պատճառ են հանդիասանում:  Դրանց հիմնական պատճառը փակ ցամաքուրդների առկայությունն է, որոնք տարիներ ի վեր չեն մաքրվել:  Արմավիրի մարզում առկա է  շուրջ 280 կմ  ընդհանուր երկարությամբ չմաքրված փակ ցամաքուրդային ցանց:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  հանդիպման ընթացքում մարզի համայնքների ղեկավարներին վստահեցրեց, որ հողերը դեգրադացումից պաշտպանելու նպատակով շուրջ 10 հազար հեկտարի վրա դրամաշնորհային  նոր ծրագիր կիրականացվի:

Զարթոնք համայնքում Սև ջրի ցամաքման հետևանքով առկա ճահճուտները չորացել են և սկսվել են տորֆի ինքնաբռնկումներ, որոնք տեղանքում հրդեհների առաջացման պատճառ են դարձել: Տորֆի այրման դեմ չունեն պայքարի միջոցներ: Համայնքապետ Պարույր Սարգսյանի տեղեկացմամբ՝ շուրջ 60 հա ցամաքած ճահճուտների այրման հետևանքով  4-րդ կարգ վնասվածքներ են ստացել գյուղի մի քանի  երեխաները, տուժել են նաև համայնքի խոշոր եղջերավոր անասունները: Համայնքում առկա է նաև 540 հա աղուտներ:

Հրդեհներից խուսափելու նպատակով նախարարն առաջարկեց հողի շերտով ծածկել այրվող տարածքները, իսկ ավելի հաստակ հարցը կքննարկվի տարածքային կառավարման և  արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:

Խորքային խորերի օգտագործման թույլտվության խնդիրները նույնպես մտահոգում են համայնքների ղեկավարներին, քանի որ հորերի փակմամբ և արտեզյան ջրհորների կոնսեվացմամբ Արմավիրի մարզում չի նկատվել ջրային պաշարների ավելցուկ: Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը առաջարկեց այդ նույն գործընթացն իրականացնել Արարատի մարզում, որպեսզի իրենք նույնպես ջուր ունենան: Վաղարշապատի տարածքի սահմանամերձ Արաքս գյուղի հողերի զգալի մասը գտնվում է սահմանի ներսում, ոռոգման ջրի բացակայության պատճառով 570 հա-ից միայն 50 հեկտարն է մշակվել, որտեղ ցանվել է առվույտ: Արաքսի գյուղապետ  Ավագ Մարտիրոսյանի հավաստիացմամբ 2011թվականին նախատեսված 4 խորքային հորից մեկն է հորատվել:

Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներըը բարձրացրեցին նաև հանքարդյունաբերության, հատկապես ավազի հանքերի օգտագործման հետևանքով  առաջացած փոսերի վերացման և հողերը նպատակային օգտագործման մասին խնդիրները։

Բնապահպանության նախարարը հարցերը դասակարգեց, որոնք կքննարկվեն կառավարության նիստում և կստանան համապատասխան լուծում։

Ցուցադրել ավելի
Back to top button