Մշակույթ

Պարի միջազգային օրը պարուսույցները խոսում են «Պարի մասին» օրենքի անհրաժեշտության մասին

aidaavetisyan

1982 թվականից  ՅՈՒՆԵՍԿՕ- ն  ապրիլի 29-ը հայտարարել է Պարի միջազգային օր` ի պատիվ ֆրանսիացի  հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Մորեյրի։

Այն Հայաստանում նշվում է 2005 թվականից:  Այս օրերը հնարավորություններ են ընձեռում ևս մեկ անգամ բարձրաձայնել առկա խնդիրներն ու բացթողումները, գտնել դրանց լուծման ուղիներ։

ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գագիկ Կարապետյանն այսօր նշել է, որ ինչպես յուրաքանչյուր ոլորտ, պարի բնագավառում էլ  կան խնդիրներ: Սակայն նկատեց, որ տարեց տարի դրական  կարելի է գնահատել  վիճակը: Հետաքրքրությունը պարի  նկատմամբ մեծանում է, ավելանում են  պարային համույթները: Պետական մակարդակով պետք է թարմացնել պարացանկերը, ասել է բալետմայստերը։

Իսկ «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանն էլ նշել է, որ   այս ոլորտի բացթողումը «Պարի մասին» օրենքի բացակայությունն է, ինչն էլ  հակասական կարծիքների տեղի է տալիս։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button