Միջազգային

Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես ստանձնեց նախագահի լիազորությունները

Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 29-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի լիազորությունները:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, երդմնակալության արարողությունը, որը հեռարձակվել է պետական հեռուստաալիքներով, կայացել է Անկախության պալատում:

Նորընտիր նախագահը երդվել է պետական լեզվով` ղազախերենով` ձեռքը դրած Սահմանադրության վրա: Երդմնակալության ժամանակ Նազարբաևը խոստացել է արդար ծառայել իր ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ու բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները:

Սա նրա նախագահական 5-րդ ժամկետն է։

Ցուցադրել ավելի
Back to top button