Քաղաքական

Հիմնադիր խորհրդարանը գրանցել է մարտավարական նահանջ

arminegevorgyan

«Հիմնադիր խորհրդարանից ծնունդ է առած «100 ամյակը` առանց ռեժիմի» շարժումը  պետք է սկսեր ու մոբիլիզացներ մի գործընթա`  հանդիսանոլով ապագա զարթոնքի տարող ուժը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի անդամ  Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով` շարժումը գիտակցել է, որ առաջին փուլում պարտություն է գրանցվել, սակայն անգամ սպասված մոբիլիզացիայի չկայանալու փաստը չի ստիպի իրենց լռել:

Ապրիլի 24-ին իրենց նախատեսած մոբիլիզացիան տեղի չունեցավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ` ընկերների ձերբակալություններն ու ազատազրկումը եւ իշխանության կողմից ստեղծած սարսափի ու ահաբեկման մթնոլորտի պատճառով։ «Մենք էլ թերեւս մեր թերություններն ենք գրանցել, մեզ չհաջողվեց կանխել այդ վախի մթնոլորտը: Թերեւս մեր թերացումն է նաեւ, որ մենք քաղաքացիների հետ շփումները չխորացրինք եւ շարժման կարեւորությունը ավելի խորքային չներկայացրինք… Գրանցել ենք մարտավարական նահանջ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button