Սպորտ

Հայաստանի հավաքականը՝ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվել է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթել է 2.5:1.5 հաշվով:
Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ են տարել, Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվել է մրցակցին: Այսպիսով Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալներ: Առաջնության չեմպիոն է դարձել Չինաստանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան:

Նշենք, որ Հայաստանը 5-րդ անգամ է դառնում աշխարհի առաջնության մեդալակիր: Ավելի վաղ հավաքականը երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 2011 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն:

Ցուցադրել ավելի
Back to top button