ԿարևորՏնտեսական

ՀԱԷԿ- ի շահագործումը երկարաձգվում է 10 տարով. ՌԴ- ն կտրամադրի վարկ

lusinevasilyan

Ազգային ժողովի օրակարգում  Հայկական ատոմակայանին վերաբերող հայ- ռուսական երկու համաձայնագրեր են:  Դրանցից մեկը վերաբերում  է ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը  երկարաձգելուն, երկրորդը՝ երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար վարկ  տրամադրելուն:

Նախատեսվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել  10 տարով՝ մինչև 2026 թվականը:  Երկարձգման ծախսերը գնահատվել  են մինչև 300 մլն դոլար:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղեկացրել է՝ 270 մլն դոլարը    ՌԴ-ն  հայկական կողմին կտրամադրի որպես պետական արտահանման վարկ, իսկ 30 մլն-ը ՝ որպես դրամաշնորհ: «Քանի որ մեզ չհաջողվեց նոր էներգաբլոկի կառուցումը սկսել նախատեսված ժամկետում, մենք այս քայլը ստիպված ենք կատարել: Եթե մոտակա տարիներին չունենանք նոր էներգաբլոկ եւ գործող բլոկն էլ կանգնեցնենք, որովհետեւ շահագործման ժամկետը լրանում է 2016-ին, ապա ունենալու ենք բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ»,- ասել է նա։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրել է, որ 2014-ին  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ պատճառաբանվեց, թե ատոմակայանը նախատեսված ժամկետից 88 օր ավելի չի աշխատել. այս շահագործման ժամկետի երկարացման դեպքում հաշվարկվե՞լ է, թե քանի օր չի աշխատելու  ատոմակայանը եւ դա ինչպես է ազդելու սակագնի վրա։

«Պլանային վերանորոգման ծախսերը  սակագնի վրա լրացուցիչ բեռ չեն ավելացնի: Բեռը կավելացնեն միայն այս վարկային ռեսուրսները, որոնք մենք վերցնելու ենք: Խոսքը գնում է 2.5 դրամի մասին  1 ԿՎտ/ժ-ի դիմաց՝ ներառյալ ԱԱՀ-ն»:

Ցուցադրել ավելի
Back to top button