Տնտեսական

Ինչո՞ւ գազի սակագինը չի իջնի սպառողների համար

lenabadeyan

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական կողմը Հայաստանի համար իջեցրել է գազի սակագինը՝ 1000 խմ. դիմաց 189 դոլարը դարձնելով 165 դոլար: Երեկ, սակայն «Գազպրոմ-Արմենիա»- ից արդեն մեկնաբանում էին, որ սակագնի այդ իջեցումը չի ազդելու շարքային սպառողների վրա: Այսպիսի մոտեցումն այս պահին անհասկանալի է նախկին ԱԺ նախագահ, նախկին վարչապետ, իսկ այժմ պատգամավոր Խոսրով հարությունյանի համար: Նա լրացուցիչ պարզաբանումներ է ակնկալում:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ թեեւ սակագնի նվազում շարքային սպառողների համար չի նախատեսվում, բայց շարքային սպառողներն այս որոշումից, ամեն դեպքում, շահելու են: «Ռադիոլուրի» համար պատգամավորը բացատրել է թե որն է այս ամենում մեր շահը.

Վահրամ Բաղդասարյանի բացատրությունը

Ցուցադրել ավելի
Back to top button